Թուրքիայում Bloomberg-ի թղթակիցներ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News

.

Թուրքիայում դատական գործ է բացվել ամերիկյան Bloomberg լրատվամիջոցի  երկու թղթակիցներ՝ Քերիմ Քարաքայայի և Ֆերջան Յալընքըլըչի նկատմամբ, նախորդ տարվա օգոստոսին թուրքական լիրայի անկման  վերաբերյալ նյութ պատրաստելու համար։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Նյութում մասնավորապես խոսվում էր այն մասին, թե ինչպես թուրքական լիրայի անկումը կանդրադառնա բանկային համակարգի վրա։ Ըստ մեղադրականի՝ թղթակիցները իրենց հրապարակումով «Փորձել են թուլացնել Թուրքիայի տնտեսության կայունությունը»:

Թեմայի շուրջ մեկնաբանություն է արել  Bloomberg-ի գլխավոր խմբագիր Ջոն Միքլեթվեյթը, ասելով.«Մենք քննդատում ենք այն մեր թղթակիցներին ուղղված մեղադրանքները։ Նրանք  արդար և հավաստի հրապարակում են արել»: 

Թղթակիցներին սպառնում է 2-5 տարվա ազատազրկում։ Տեղի ունեցածը դատապարտել են Թուրքիայի ազգայնական, ընդդիմադիր «Լավ» կուսակցության  փոխնախագահ Դուրմուշ Յըլմազը, ինչպես նաև ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր Էրդողան Թոփրաքը։