Հատուկ բթամիտների համար՝ Սորոսի հետ կապ չունեմ. Դավիթ Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

ՊՎԾ նախկին պետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը կուսակցության համագումարին լրագրողների հետ զրույցում նշեց, որ երբ ժամանակը գա կխոսի և կասի, թե ի՞նչ ուժեր են իր դեմ գործել։

«Ես ներգրավվել եմ մի գործի մեջ, որի հետ բացարձակ կապ չունեմ»,-ասաց նա։

Հարցին, թե ՔՊ-ականներից շատերն էին իրեն թիրախավորել կամ գոնե չէին պաշտպանում, հիմա ի՞նչ հարաբերություն ունի այդ մարդկանց հետ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց․ 

«Եթե ցույց տաք ՔՊ-ից ովքեր էին ինձ թիրախավորել, ես իրանց հետ հարց կունենամ։ Իսկ պաշտպանելը այլ հարց է․ ամեն մեկն իր մոտեցումն ունի, ինձ շատ-շատ ՀՀ քաղաքացիներ են պաշտպանել»,-ասաց նա։

Դավիթ Սանասարյանը նշեց, որ ընկերական հանդիպումներ ունեցել է վարչապետի հետ՝ զրուցելով ընթացիկ իրավիճակի մասին, իսկ Արթուր Վանեցյանի հետ հանդիպելու կարիք չի տեսել։

«Գործը ԱԱԾ-ից ՀՔԾ չի տեղափոխվել, մերժում եմ ստացել, էս դատարանում չեմ սպասում արդարադատութուն»,-ասաց նա։