Մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, դուրս ենք ստանդարտներից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, այսօր, ելույթ ունենալով կուսակցության համագումարին, հայտարարեց, որ իրենք մերժել են «իզմերը», ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսությունները։

«Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք։ Սա նշանակում է՝ մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից ու ձևավորում նոր հարթություն՝ հիմնված չորս սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ ՔՊ-ն այսօր իշխող ուժ է միայն ու միայն կուսակցության գաղափարներին անկեղծ հավատացողների շնորհիվ։

«Հեղափոխությունը սկսելիս չենք ունեցել մեծ ֆինանսական միջոցներ, հովանավորներ, կուլիսային ու օտարերկրյա կապեր, ունեցել ենք միայն ու միայն գաղափարներ։ Մեր գաղափարները պետք է դառնան ավելի ըմբռբնելի ու ժամանակի ամենավեհ պահանջներին համապատասխան»,-ասաց նա։

Վարչապետն ընգծեց, որ իրենք իրավունք չունեն չարդարացնել ժողովրդի հույսերը։

«Քայլելու ենք ու հասնելու ենք մեր երազաներքնին ու նպատակներին, որոնք 100 տոկոսով պետք է համընկնեն մեր ժողովրդի նպատակների հետ»,-ավարտեց նա։