Մեզ պատերազմ է հայտարարված. Արարատ Միրզոյանի ելույթը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Ոչ թե ԱՄՆ-ն, կամ Եվրոպան է, այլ Հայաստանն է այսօր աշխարհում ազատության և ժողովրդավարության բաստիոնը։ Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին հայտարարեց ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը։

«Պատերազմ է հայտարարված մեզ, բայց մի բան է, եթե այն հայտարարված լիներ մեր թիմին, կուսկացությանը, այն կարելի էր և պարտվել, բայց խաղադրույքը չափազանց բարձր է, սեղանին այլ բան է դրված»,-ասաց նա։

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ երկար տարիների ձախողումներից հայ ժողովուրդը չկոտրվեց որպես հանրույթ ու շարունակեց փորձել ունենալ ավելի լավ Հայաստան։

«Հայաստանում էվոլյուցիոն զարգացումը դարձրել էին անհնար և հենց սրա հետևանքով էր, որ հեղափոխությունը ՀՀ-ում դարձավ պատմականորեն անխուսափելի։ Հեղափոխությունը անխուսափելի էր, ու բազմաթիվ փորձերից հետո հաջողվեց անխուսափելիույաթյունը դարձնել իրողություն»,-ասաց նա։