Արդարադատության նախարարի մի քանի թեկնածու կա, բայց որոշում դեռ չկա․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

ՀՀ Արադարադատության նախարարի նշանակման հարցում դեռևս որոշում չկա, քննարկումները շարունակվում են։ Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և ընգծեց, որ ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, ով կկարողանա բարեփոխումների բեկումնային փոփոխություն իրականացնել։

«Մի քանի թեկնածու է քննարկվում, բայց բոլոր թեկնածուների անունները պետք չէ հնչեցնել»,-ասաց նա։

Անդրադառնալով տնտեսական խնդիրներին և ներդրումներին՝ փոխվարչապետն ասաց, որ 2018թ․ քաղաքական փոփոխությունները դրական են ազդել գործարար միջավայրի վրա, ինչն արաձանագրում են միջազգային գործընկերները, ամսագրերը։ 

«Իհարկե կան ընթացակարգային խնդիրներ, բյուրոկրատական սահմանափակումներ, որոնք փաթեթ առ փաթեթ ներկայոցնում ենք ԱԺ-ին։ 2018թ բոլոր քաղաքական վայրիվերումների հետևանքով տնտեսությունը ոչ միայն չտուժեց, այլ նաև տնտեսական աճ գրանցեցինք։ Սա խոսում է այն մասին, որ տնտեսությունը լավ վիճակում է ու զարգացման միտումներն ակնհայտ են»,-ասաց նա։