Ծառուկյանը լավ չի արել, որ պատռել է ծանուցագիրը․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ինտրիգներ ու խարդավանքներ չկան։ Այսօր կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ, ՔՊ վարչության անդամ Արարատ Միրզոյանը։

«Չեմ կարծում ՔՊ-ում հատուկ դիրքեր ունեցողներ կան, դուք ուղղակի այն ստերիոտիպերով եք առաջնորդվում, որ պարտադիր իշխանական կուսակցությունում դիրքեր պետք է լինեն։ Ես չգիտեմ իմ դիրքերն ինչպիսին են եղել, որ հիմա էլ զիջել եմ։ Իսկ ներքին մրցակցություն բնական է, որ կա, որովհետև վարչության անդամի 21 տեղ կա, բայց հավակնող՝ 51։ Մեզ մոտ միշտ է այսպիսի ընտրություն եղել, հիմա էլ ուժեղ մրցակցային պայմաններում անցկացնում ենք ընտրություն, կա քարոզարշավ, սա շատ լավ է»,-ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գանահատում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ՔԿ-ի կողմից ստացած ծանուցագիրը պատռելուն, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Մեծ հույս ունեմ, որ Ծառուկյանը և բոլոր քաղաքացիները, որոնք կստանան ծանուցագիր, կներկայանան նշված ժամին նշված տեղում։ Բոլորը օրենքի առաջ հավասար են։ Լավ չի արել Ծառուկյանը, բայց հուսով եմ կգնա»,-ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը չի ինտեգրվում նոր Հայաստանում, նախկին «բեսպրեդելը» շարունակվում է, Արարատ Միրզոյանն արձագանքեց․

«Մի քիչ սուր եք ձեր գնահատականներում, գույները խտացնում եք, համաձայն չե՞ք»։