Օրենսդիրը Ծառուկյանի արածին պետք է գնահատական տա, ես չէ, որ պետք է քննեմ․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 24News-ի հետ զրույցում, խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ՔԿ-ի կողմից ստացած ծանուցագիրը պատռելու մասին, ասաց, որ ինքը չպետք է քննի վերջինիս գործողությունը, գանահատական պետք է օրենսդիրը տա։

«ՀՀ-ում բոլորը օրենքի առաջ հավասար են, արտոնյալներ չկան ու չեն լինելու, ի գիտություն նրանց, ովքեր դեռ չեն հասկացել, որ Հայաստանում չկա արտոնյալ խավ»,-ասաց նա։