Ծառուկյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել պետական ինստիտուտի նկատմամբ. մարզպետ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կիսում է այն կարծիքը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատռելով ՔԿ-ի կողմից ստացած ծանուցագիրը, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել պետական ինստիտուտի նկատմամբ՝ լինելով պետական մեկ այլ կառույցի՝ օրենսդիրի անդամ։
«Ես՝ որպես պետական գործիչ, կարգավիճակ ունեցող անձ, չեմ պատկերացնում՝ այդկերպ վարվել այն պետականության ինստիտուտների հետ ում ներկայացնում եմ։ Եթե օրենքը վեր է բոլորից, նշանակում է ծանուցագիրը ստանալուց հետո պետք է ներկայանալ և պարզաբանում տալ»,-ասաց նա։