Մարտի 1-ի դատավարությանը զուգահեռ ֆեյքերի քանակը բազմանում է. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Գործող համակարգի դեմ անհասկանալի գործընթացներ են ծավալվում, որոնք նման են տեղեկատվական պատերազմի։ 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Այդ գործընթացին տարբեր լրատվական գործակալություններ են ընդգրկված, որոնք ղեկավարվում ու ֆինանսավորվում են Քոչարյանի կամ փեսաների կողմից։ Ծավալվող գործողությունները քաղաքական հեռանկար չունեն»,-ասաց նա։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին վարչապետի արտահայտած մտքին, թե ստեղծվել է «Ֆեյսբուքում» մեկնաբանություն գրելու և «Յութուբում» «դիսլայք» անողների աշխատատեղեր,  Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ գործում է «ֆեյքերի հսկա բանակ»։

«Մարտի 1-ի և այլ հնչեղ դատավարություններին զուգահեռ, երկարաչափական պրոգրեսիայով աճում է ֆեյքերի թիվը, սա յուրահատուկ լյուստրացիայի ճանապարհ է։ Քաղաքական հենարանը փորձում են ստեղծել ֆեյքերի շնորհիվ՝ դատարանի մոտ բերելով վճարովի ցուցարարներ՝ պիցաներով, սարնարաններով։ Նման ցուցարարներ երբևէ չէինք տեսել»,-ասաց նա։ 

Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ տվեց «ֆեյքերին» իրենց իսկ հեռանկարին ու մարդկային կերպարանքին հարիր այլ աշխատանք փնտրել։