ՔՊ վարչության 21 անդամների անունները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

քաղաքական

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրությունը, որին մասնակցել է 336 պատվիրակ, ավարտվեց։ Հաշվիչ հանձնաժողովը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները, հայտարարեց, որ անվավեր է եղել 10 քվեաթերթիկ, իսկ քվեատուփում առկա է եղել 336 քվեաթերթիկ։Այսպիսով` ՔՊ վարչության կազմը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Հակոբ Արշակյան, Վիլեն Գաբրիելյան, Ռոմանոս Պետրոսյան, Հակոբ Սիմիդյան, Տիգրան Ավինյան, Ռուբեն Ռուբինյան, Արսեն Թորոսյան, Սիփան Փաշինյան, Նարեկ Բաբայան, Լիլիթ Մակունց, Արման Բոշյան, Մխիթար Հայրապետյան, Վահագն Հովակիմյան, Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուկչյան, Արփինե Դավոյան և Էդուարդ Աղաջանյան: 

ՔՊ անդամներն ընտրել են նաև վերահսկող հանձնաժողով, որը կազմված է 7 անդամից։ Ընտրությանը մասնակցած 336 պատվիրակներն իրենց ձայնը տվել են՝ Արամայիս Գրիգորյանին, Գարիկ Սարգսյանին, Էդուարդ Ավետիսյանին, Անուշիկ Դավթյանին, Սոնա Ղազարյանին, Սարգիս Ալեքսանյանին, Կարո Ղուկասյանին։