Սասուն Միքայելյանը չընտրվեց ՔՊ վարչության անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

քաղաքական

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչության ընտրություններում պարտություն է կրել ԵԿՄ նախագահ ու ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը: Նա ստացել է 145 ձայն և 3 ձայնով զիջել ամենաքիչ քվեյով ընտրված կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին:
ՔՊ վարչության ընտրություններին նաև պարտվել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, սոցապ նախարար Զարուհի Բաթոյանն ու այլք:

Այսպիսով` ՔՊ վարչության կազմը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Հակոբ Արշակյան, Վիլեն Գաբրիելյան, Ռոմանոս Պետրոսյան, Հակոբ Սիմիդյան, Տիգրան Ավինյան, Ռուբեն Ռուբինյան, Արսեն Թորոսյան, Սիփան Փաշինյան, Նարեկ Բաբայան, Լիլիթ Մակունց, Արման Բոշյան, Մխիթար Հայրապետյան, Վահագն Հովակիմյան, Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուկչյան, Արփինե Դավոյան և Էդուարդ Աղաջանյան: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news