ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

քաղաքական

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նորընտիր 21 պատվիրակների կողմից առաջադրվեց Սուրեն  Պապիկյանը, և ստանալով ձայների մեծամասնություն, ընտրվեց վարչության նախագահ։

Ինչպես նշեց վարչության անդամ Արայիկ Հարությունյանը, ՔՊ նորընտիր վարչության անդրանիկ նիստն ընթացել էր բովանդակալից և ոչ կարճ քննարկումներով, առաջադրվել էր երեք թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սուրեն Պապիկյանը։ Առաջին երկու թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել։

Հիշեցնենք, որ համագումարի կողմից ընտրված ՔՊ վարչության կազմը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Հակոբ Արշակյան, Վիլեն Գաբրիելյան, Ռոմանոս Պետրոսյան, Հակոբ Սիմիդյան, Տիգրան Ավինյան, Ռուբեն Ռուբինյան, Արսեն Թորոսյան, Սիփան Փաշինյան, Նարեկ Բաբայան, Լիլիթ Մակունց, Արման Բոշյան, Մխիթար Հայրապետյան, Վահագն Հովակիմյան, Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուկչյան, Արփինե Դավոյան և Էդուարդ Աղաջանյան: