Վարչապետը հրաժարվեց սուպերլիդեր լինելուց․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրվելուց՝ ելնելով իր սկզբունքներից։

«Այդ սկզբունքի մասին վարչապետը խոսել է դեռ 2015թ․-ից, որ պետք է հրաժարվել սուպերլիդերից՝ մյուս ընկերներին հնարավորություն տալով քաղաքական ինքնադրսևորման։ Սա նորություն չէ, դրա մասին խոսելն էլ ակտուալ չէ»,-ասաց նա։

Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ բոլորն էլ արժանի էին վարչության նախագահ լինել, սակայն շնորհակալ է վարչության մյուս անդամներին իրեն առաջադրելու համար։

«Ինձ համար մեծ պատիվ է մեծ քանակի քվե ստանալը»,-ասաց նա։