ՔՊ վարչության նախագահ լինելը պարտավորեցնում է զօրուգիշեր ծառայել ՀՀ շահերին. Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նորընտիր նախագահ Սուրեն Պապիկյանը, ընտրվելուց հետո հայտարարեց, որ մեծ պատիվ դրեցին իր ուսերին․

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարգելի՛ անդամներ, սիրելի՛ գործընկերներ, թիմակիցներ, զինակիցներ, այս մեծ պատիվը, որ դրեցիք իմ ուսերին, խստագույնս պարտավորեցնում է զօրուգիշեր ծառայել ՀՀ շահերին և ի նպաստ նրա բարօրության։ Շնորհակալ եմ վստահության համար, շատ հուզված եմ»,-ասաց նա։