Ոստիկաններն իրականացրել են «Ծփում է Սևանը, կանչում է Սևանը» օպերացիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Իրավական

Արդեն մի քանի օր է, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ ուժեղացված ծառայություն (ժողովրդի ասած՝ ռեյդ) են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Այն ապված է ապօրինի զենք-զինամթերքի, թմրանյութերի, հետախուզվողների, ոչ սթափ վիճակում վարորդների հայտնաբերման հետ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այս շաբաթ և կիրակի օրերին ուժեղացված ծառայություն է իրականացվել նաև Գեղարքունիքի մարզում, որը ղեկավարել է մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը։ 

Մարզի տարածքային գրեթե բոլոր բաժինների ծառայողները ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ իրենց վարչական տարածքներում հայտնաբերել են և տարածքային բաժինների հատուկ պահպանվող տարածքներ են տեղադրել 50-ից ավելի տրանսպորտաին միջոցներ, իսկ վարչական իրավախախտման 100-ից ավելի արձանագրություններ են կազմվել։

Օպերացիան կրել է «Ծփում է Սևանը, կանչում է Սևանը» անունը, իսկ հավաքվածներն էլ ասում էին. «Էս կարող ա՞՝ փուշդ հանեմ» օպերացիան ա»։ 

Գեղարքունիքի մարզում ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տարվել նաև մարզում աչքի ընկնող մի քանի անձանց ավտոմեքենաներ, ովքեր չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները։ Իրենց համարելով մարզում որպես «դեմք»՝ ավտոմեքենաները վարել են իրենց մոտ առանց վարորդական իրավունքի վկայական ունենալու, իսկ երբ ոստիկանները պահանջել են վարորդական իրավունքի վկայականները, նրանք պատասխանել են. «Էս բան ա՞ փոխվել, որ մեզ էլ եք արդեն կոխում պլաշչադկա»։ Իսկ հետո էլ հայտնի՝ «Պահանջվում է ստախոս» ներկայացման գլխավոր հերոսի՝ Փչան Թոդորոսի օրինակով ասել են. «Ո՞վ պրավա չունի»։

Որոշ վարորդների, երբ ոստիկանները ստուգում էին, նրանք հեռախոսով զանգում, իրենց բարեկամներին զգուշացնում էին՝ ասելով. «Սևանի յաներով մի էկեք, միլիցեքը դրած, տժժացնում են, սաղին կատոկ են անում, ով դակումենտ չի ունենում։ Ձկան փուշը ո՞նց են հանում, ըտենց սաղի փուշըը հանում են»։

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և այն կրելու է պարբերական բնույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: