24-ամյա Վահանը նոր այգում ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ անառակաբարո գործողություն է կատարել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

այգի

Երևանում հունիսի 16-ին ժամը 22։30-ի սահմանում ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բեյրութի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ իրենց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Երևանի 2800-ամյակին նվիրված այգում մի քաղաքացի անհանգստացնում է իրենց և իրենցից մեկի նկամամբ էլ կատարել է անառակաբարո գործողություններ։ Այադ մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Կարմիր բերետները» նշված գործողությունները կատարելու կասկածանքով հայտնաբերել և Կենտրոնի ոստիկանոթյուն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վահան Խաչատրյանին։

Ըստ աղբյուրի՝ «կարմիր բերետների» օգնությանը դիմած անձինք Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ են։ Նրանք են 17-ամյա Ք. Շ.-ն, 15-ամյա Ք. Ք.-ն և 18-ամյա Ս. Բ-ն, իսկ Ք. Շ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ է Վ. Խաչատրյանը անառակաբաոր գործողություններ կատարել։

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 16-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: