Շենքի տանիքի թիթեղը պոկվել էր. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 16-ին՝ ժամը 18:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի 109 շենքի տանիքի թիթեղը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են շենքի տանիքից կախված երկաթյա թիթեղը:

Տեսանյութեր

Live

Լրահոս