Կենտրոնական բանկի նախագահը Դուբրովնիկում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 17, 24News

Արթուր Ջավադյան

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Դուբրովնիկ, որտեղ հունիսի 17-18-ը մասնակցելու է Դուբրովնիկի 25-րդ միջազգային տնտեսական կոնֆերանսի աշխատանքներին` տարածաշրջանի կենտրոնական/ազգային բանկերի, միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարների, ինչպես նաև առաջատար համալսարանների և գիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Կոնֆերանսում քննարկվելու են համաշխարհային առևտրին, գլոբալացմանը, եվրոպական ու գլոբալ բանկինգի ապագային, դրամավարկային քաղաքականությանը, կենտրոնական բանկերի ինստիտուցիոնալ զարգացմանը վերաբերող հարցեր:

ԿԲ նախագահը նախագահելու է կոնֆերանսի պլենար նիստերից մեկը, որը նվիրված է Կենտրոնական բանկերի անկախության խնդիրներին:

Նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ: