Նոր Հաճնի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

դի

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 17-ին՝ ժամը 10:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Շահումյան փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ս. Բ.-ի (ծնված 1932 թ.) դին: