Հանրության վերաբերմունքը շախմատի նկատմամբ չի փոխվել․ Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակի միջոցառման ժամանակ՝ լրագրողների հետ խոսելիս, վստահեցրել է, որ Շախմատի ֆեդերացիան լիարժեքորեն գործում է։

«Վերաբերմունքը շախմատի նկատմամբ չի փոխվել, մնում է լավը մեր հանրության կողմից ու, ինչպես տեսնում եք, ֆեդերացիան լիարժեքորեն գործում է», - ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ ի՞նչ կասի ֆեդերացիայի օպտիմիզացման, Ռաֆայել Վահանյանի անվան դպրոցի մասին, Սերժ Սարգսյանն ասել է. «Դա արդեն շախմատին չի վերաբերում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին

Միջոցառմանը մասնակցել են նաև շախմատի ֆեդերացիայի անդամներ, գրոսմայստերներ, միջազգային վարպետներ, շախմատի տանն անցկացվող` Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված կայծակնային հուշամրցաշարի մասնակիցները: