Բերման է ենթարկվել գողության համար հետախուզվող 23-ամյա Դավիթ Մ.-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 16-ին, ժամը 17.00-ին, Արմավիր քաղաքի Շինարարների փողոցից ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Դավիթ Մ.-ն, որը հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։