Այրվել է Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող ծիրանի այգին․ «Aravot.am»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Նազիկ

Հունիսի 16-ին՝ երեկոյան, հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր, մեղադրյալ Մանվել Գրիգորյանի կնոջը, նույն գործով մեղադրյալ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգում: Այդ մասին հայտնում է Aravot.am-ը։

Այգին Էջմիածնի նախկին հացի գործարանի տարածքում: Ականատեսների վկայությամբ այրվել է մի քանի հեկտար տարածք, վնասված ծառերի քանակը հաշվվում է հարյուրներով:

«Կներեք, հարցազրույց չեմ տալիս»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Նազիկ  Ամիրյանը, ապա անջատել հեռախոսը:

Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը՝ որպես ԵԿՄ հասարակական կազմակերպության վարչության նախագահ, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնական դիրքն օգտագործելով, իր կնոջ՝ նույն կազմակերպության «Եռասերունդ երկրապահ» ռազմամարզական ճամբարի շինարարական և տնտեսական հարցերով պատասխանատու Նազիկ Ամիրյանի, որդու՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի տնօրեն Արման Գրիգորյանի օժանդակությամբ կատարել է կազմակերպությանը վստահված առանձնապես խոշոր չափերի` 101 232 917 դրամ արժողությամբ գույքի յուրացում: