Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սանգվանին՝ արդյունավետ աշխատանքի և հայ-հնդկական կապերի ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար: Նա համոզմունք է հայտնել, որ ապագայում ևս երկու երկրների հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ:

Հանրապետության նախագահը դիվանագետին հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ՝ վստահություն հայտնելով, որ նա մշտապես կմնա մեր երկրի լավ բարեկամը: