Դատական բարեփոխումների համար Հայաստանը ԵԽ-ից 18,9 մլն եվրո կստանա․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ԱԳ

Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, դատական համակարգի  անկախության և անկողմնակալության ապահովման համար: Եվրոպայի խորհրդի «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թվականների երրորդ ծրագրի» մեկնարկին նվիրված միջոցառման մեկնարկին մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ըստ ԱԳ նախարարի` Հայաստանը ցույց է տվել, որ ցանկանում է լինել այնպիսի երկիր, որը մոդելավորված կլինի եվրոպական չափանիշներով, ամուր կանգնած կլինի  ժողովրդավարության, մարդու իրավունքների միասնական արժեքների գերակայության վրա:

«Այս տարի մեր ձգտումը ավելի մեծ է, բյուջեն՝ բավական հավակնոտ` 18,9 միլիոն եվրո, և այն կենտրոնացված է բարեփոխումների այն ուղղությունների վրա, որոնք կառավարության համար գերակա են:  Դրանք հիմնականում ուղղված են դատական համակարգի ոլորտի բարեփոխումներին»,- ասել է Մնացականյանը:

Ըստ նախարարի` դա ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն արտացոլվում է այս կառավարության վճռականությամբ և հանձնառությամբ:

ԱԳ նախարարը վստահ է, որ  այս ծրագիրը  լավագույնս կծառայի Հայաստանի դատական բարեփոխումների իրականացմանը, և 2021 թվականին պետությունը կունենա շոշափելի արդյունքներ:

«Կառավարությունը շատ պարզ ձևակերպեց, որ ամեն ինչ կանի  դատական համակարգի անկախությունը և անկողմնակալությունը ապահովելու համար` որևէ ճնշում չգործադրելով դատական իշխանությունների վրա»,- ասել է ԱԳ նախարարը, ապա շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդին։

Թորբյորն Յագլանդնն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու այս բարեփոխումների իրականացմանը: