Արցախում ձերբակալվել է աչքի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի ծառայակիցը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

զինվոր

2019 թ. հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմանում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ․ Գալստյանի՝ ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հ. Գալստյանի ծառայակիցը:

Հ. Գալստյանը քրեական գործով ճանաչվել է տուժող:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: