Վահե Գրիգորյանը մարտի մեկի գործով ներգրավված է և կաշկանդվածություն ունի․ ԼՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում, խոսելով ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի քաղաքական կապերի մասին, նշել է, որ խմբակցությունը մտավախություն ունի, թե նա կաշկանդվածություն կունենա իր գործունեության մեջ, եթե արժանանա ԱԺ մեծամասնության հավանությանը։

«Վահե Գրիգորյանը համագործակցել է իշխանական թևի հետ։ Մեր մոտեցմամբ, սահմանադրական դատարանի անդամի թեկնածուն պետք է լինի անաչառ մասնագետ, որը թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանության հետ անցած ճանապարհ չունի։ Այս պարագայում Վահե Գրիգորյանը «Մարտի մեկի» գործով ներգրավված է եղել»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։