Հնդկաստանում առնվազն 70 մարդ է մահացել անոմալ շոգերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

աղետ

Հնդկաստանի Բիհար նահանգում նվազագույնը 70 մարդ է մահացել անոմալ շոգերի պատճառով: Այս մասին հայտնում է Xinhua-ն:

Մի շարք վայրերում ջերմաստիճանը նորմայից +5 աստիճանով բարձր է եղել: Օդերևութաբանները նշել են, որ շոգ եղանակը դեռ  մի քանի օր չի զիջի իր դիրքերը:

Հնդկաստանի օթերևութաբանները նշում են, որ վերջին շրջանում տարբեր վայրերում օդի ջերմաստիճանը գերազանցել է 48 աստիճանը, շատ վայրերում նույնիսկ հասել է 50.8 աստիճանի: