ՀՀ–ում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերն ավարտում է իր առաքելությունը.նա հանդիպել է նախագահի հետ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում երկու բարեկամ երկրների կապերին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին՝ երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած ներդրման համար եւ հաջողություններ մաղթել դիվանագետին:

Դեսպան Քիսլերը ասել է, որ իր երկիր է վերադառնում որպես Հայաստանի լավ բարեկամ եւ շարունակելու է հնարավորինս օգտակար լինել երկու պետությունների ու ժողովուրդների հարաբերությունների զարգացմանը: