Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն․ Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Վաշինգտոն

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: