Մանվել Գրիգորյանը կրկին մնաց կալանքի տակ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Մանվել

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով կամ ազատ արձակելով փոխարինելու պաշտպանների միջնորդությունները։ Պաշտպանական կողմը որպես հիմք ներկայացրել էր Գրիգորյանի հիվանդությունների փաստաթղթերը՝ նշելով, որ նա այս պահին ունի 33 ծանր հիվանդություն և կալանքի տակ մնալը վտանգավոր է կյանքի համար։

Պաշտպանական կողմը դատարանում նաև միջնորդեց, որ եթե առկա հիվանդությունների հիմքով խափանման միջոցը չփոխվի, ապա դատարանը կիրառի այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։

Մեղադրող կողմն առարկել էր միջնորդության դեմ՝ ներկայացնելով փաստաթղթեր, ըստ որոնց՝ Գրիգորյանն է հրաժարվել բժշկական օգնությունից։

Հիշեցնենք՝ 2018-ի հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, հունիսի 19-ին ԱԺ պատգամավորների քվեարկությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս