64-ամյա տղամարդը տան բակում մահացել է․ հարազատները վնասել են «շտապօգնության» մեքենան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

 մեքենա

Հունիսի 17-ին՝ ժամը 21։55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ընդունարանի դիմաց մահացածի ընտանիքի անդամների մեկը քարով կոտրել է բժշկական կենտրոնի հաշվեկշռում գտնվող, «Զիմբել» մակնիշի ավտոմեքենայի առջևի հողմապակին և վնասել շարժիչի ծածկոցը, իսկ մեկ այլ անդամ դեռևս չպարզված առարկայով կոտրել է ձախակողմյան հատվածի հայելին և վնասել երկու ապակիները: 

Կա բերման ենթարկված անձ:

Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news