ԱԺ-ն նոր պատգամավոր ունի․ նախկին լրագրողը կփոխարինի Նարինե Թուխիկյանին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Արթուր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 18-ին խորհրդարանի նիստն սկսելուց առաջ ներկայացրել է «Իմ քայլը» կառավարող դաշինքի նոր պատգամավորին՝ Արթուր Հովհաննիսյանին, որը նախկին լրագրող է։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավորը՝ Արթուր Հովհաննիսյանը, փոխարինում է Նարինե Թուխիկյանին, որը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի փոխնախարար։