Ոստիկաններն ու տեսուչները հայտնաբերել են աղվեսներ որսացող անձին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են աղվեսներ որսացող անձին և պարզել, որ նշված աղվեսի ձագերին իր տնամերձ հողամասում թակարդի միջոցով որսացել է ՀՀ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ Ս.Ա.-ն՝ պատճառաբանելով, որ աղվեսները վնասում էին իր ընտանի թռչուններին։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Ոստիկանության աշխատակիցների կողմից աղվեսներն առգրավվել են ու  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ բաց են թողնվել վայրի բնություն։

Նշենք, որ ավելի վաղ econews.am-ն ահազանգել էր, որ առցանց վաճառքի կայքերում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են անկառավարելի ու անվերահսկելի մնալ. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գրանցված Նարեկ անունով օգտատերն ազատ առցանց վաճառքի է հանել բնությունից գողացված կենդանիների:

Տեսանյութեր

Live

Լրահոս