Եթե վարչապետը գնում է դատարան, ցուցմունք է տալիս, մնացածը պետք է գնան ու գնան. Սիմոնյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Ալեն

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե իրավունք չունեին իրեն կանչելու Քննչական կոմիտե, և ինքը չի պատրաստվում գնալ, ասել է ինքը, լինելով ԱԺ պատգամավոր, 2 անգամ ներկայացել է քննչական կոմիտե․ «Վստահեցնում եմ, որ ՀՀ-ում չկա և չպետք է լինի որևէ մեկը, որը չի կարող և չպետք է կանչվի որևէ վայր»: 

«Եթե երկրի վարչապետը գնում է դատարան և ցուցմունք է տալիս, եթե ԱԺ փոխնախագահը գնում է քննիչի մոտ, առաջին նախագահը գնում է, մնացած բոլորը պետք է գնան ու գնան»,-ասել է Միրզոյան։