Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով գողացված հեռախոսները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Հունիսի 17-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ հունիսի 15-ին Արմավիրի բնակիչ, 44-ամյա տղամարդը, հյուրընկալվելով Նորապատ գյուղի մի բնակչի տանը, գողացել է նրա «Սամսունգ» և «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսները:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը հունիսի 17-ին ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով գողացված հեռախոսները: Նախապատրաստվում են նյութեր: