2019-ի առաջին 5 ամիսներին ամուսնությունների թիվն աճել է 521-ով՝ նախորդ տարվա համեմատ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 հազար 97 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 151-ով: 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 1506 ամուսնալուծություն: