ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։
Դատավոր Արմեն Դանիելյանն ասաց, որ նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 09։15-ին։
Դատախազները, մինչ այդ, միջնորդել էին այսօրվա նիստը շարունակել աշխատանքային օրվա ավարտից հետո, որպեսզի ամբողջությամբ ներկայացնեին Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ իրենց բողոքը, սակայն թե՛ 2-րդ նախագահի, թե՛ Սեյրան Օհանյանի պաշտպաններն առարկել էին։