«Էրեբունի» թանգարանի անվտանգությունը պահպանելու համար չոր խոտածածկ են միտումնավոր այրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի մարտական հաշվարկով հրշեջ փրկարարները «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակիցների հետ անհրաժեշտ հրդեհաշիջման աշխատանքներ են կատարում թանգարանի հարևանությամբ գտնվող չոր խոտածածկ տարածքում հատուկ առաջացրած հրդեհի տարածման դեմ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, չոր խոտը միտումնավոր է այրվել՝ ելնելով թանգարանի և հարակից տարածքի անվտանգությոնից, քանի որ կար լուրջ վտանգ, որ օրվա ոչ աշխատանքային ժամին մի փոքր անզգուշության հետևանքով հնարավոր է՝ հրդեհ առաջանար ու այդ ժամանակ փաստի առջև կկանգնեին։ Աղբյուրի տեղեկություններով՝ աշխատանքներին օնլայն եղանակով հետևում է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը; Աղբյուրը հայտնում է նաև, որ կիզիչ արևը մեծ դժվարություններ է առաջացնում թե՛ հրշեջների, թե՛ թանգարանի աշխատակիցների համար, ու շնորհիվ նրանց՝ կրակի լեզուները թանգարանին չեն մոտենում։

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ բնակչութունը կարիք չունի անհանգստանալու. այս ամենը արվել է թանգարանի անվտանգությունը պահպանելու համար։

Տեսանյութեր

Live

Լրահոս