«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 644 գրամ կանեփանման զանգված է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

կանեփ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին հիմնարկի արտաքին տարածքի զննության արդյունքում հայտնաբերել և առգրավել են ընդհանուր 644 գրամ քաշով կանեփանման զանգված։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Նույն օրը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ժամը 15։30-ի սահմաններում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Տ.-ի անվամբ քաղաքացի Վ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, որը թաքցված է եղել սրբիչի մեջ։

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս