Անգելա Մերկելը ցնցումների մեջ է ընկել Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել է: Պաշտոնական արարողության ժամանակ Գերմանիայի առաջնորդը ցնցումների մեջ է ընկել:

«REN TV»-ն տեղեկացնում է, որ երբ 2 երկրների ղեկավարները լսում էին ազգային օրհներգերը բանակցությունների մեկնարկից առաջ Անգելա Մերկելը սկսել է ցնցվել և անընդհատ փոխել ձեռքի դիրքը։

Նշվում է, որ Գերմանիայի կանցլերի ինքնազգացողության վատացման պատճառ կարող էր լինել բարձր ջերմաստիճանը։ Բեռլինում այն այսօր գերազանել է 30 աստիճանը: