Մեր խաղաղասիրությունը չշփոթե՛ք թուլության հետ․ «Իմ քայլը»-ի պատգամավորը՝ պաշտոնական Բաքվին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը պաշտոնական Բաքվին հիշեցնում է, որ պետք չէ փորձել հայկական կողմի խաղաղասիրությունը շփոթել թուլության հետ և խոսել սպառնալիքի լեզվով:

Նա այս մասին ասաց Ազգային ժողովի հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով վերջերս արցախա-ադրբեջանական շփման գծում նկատվող լարվածությանը և առաջիկայում Վաշինգտոնում ԱԳ նախարարների հերթական հանդիպմանն ընդառաջ Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարություններին:

«Այն, որ տարիներ շարունակ Բաքուն փորձել է լարել իրավիճակը հանդիպումներից առաջ, կարծում եմ՝ նորություն չէ: Այնուամենայնիվ, կուզեի այդ ամբիոնից հերթական անգամ հիշեցնել պաշտոնական Բաքվին, որ չփորձեն մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով, չփորձեն չհարձակվելը ներկայացնել որպես զիջում, չփորձեն մեր խաղաղասիրությունը շփոթել թուլության հետ»,-ասաց Հայրապետյանն ու կոչ արեց վերադառնալ կառուցողական և բանակցային դաշտ: