Հրշեջները մարել են Մասիսում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Thumbnail

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 18-ին, ժամը 15:42-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանում այրվում է շինություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 17:17-ին:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել է Գործարանային փողոցում գտնվող երկհարկանի ոչ բնակելի շինության կենցաղային գույքը՝ 12 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: