Վահե Գրիգորյանի ընտրությունը քաղաքական էր, բայց վստահ ենք՝ կլինի որպես ապաքաղաքական անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

«Վահե Գրիգորյանի ընտրությունը, այո՛, մեծամասնության քաղաքական որոշում էր ԱԺ-ում»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է  իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ վստահեցնելով, որ նա ՍԴ-ում կաշխատի՝ որպես ապաքաղաքական թեկնածու, ավելին՝ նրա վրա իշխանությունից որևէ ազդցություն հնարավոր չի լինի գործադրել։

Դիտարկմանը, թե ՍԴ նորընտիր անդամը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է եղել, չի՞ կարող կաշկանդվածություն ունենալ այդ մասով, պատգամավորն ասել է, որ դա Գրիգորյանի առավելությունն է,  ոչ թե՝ թերությունը։

Շարունակությունը՝ տեսանյութում։