Unibank

Unibank Mobile

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկ կներկայացնի դատավոր Դանիելյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կրկին կներկայացվի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն: Միջնորդությունը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: 

Պաշտպանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ միջնորդությունը հիմնավոր և գրավոր տեսքով ներկայացնելու համար իրեն ժամանակ է հարկավոր:

Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց նաև այն պատճառով, որպեսզի մեղադրանքի կողմը կարողնա վերաքննիչ բողոքը ներկայացնել ամբողջ ծավալով և առանց ընդմիջման և քանի որ աշխատանքային օրվա ավարտին հաշված րոպեներ էին մնացել՝ ուստի դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 19֊ին՝ ժամը 9:15-ին:

Տեսանյութեր

Live

Լրահոս