Ինչո՞ւ լռեց Սեյրան Օհանյանն ապրիլյանից հետո և ինչո՞ւ են վերականգնվում հեռացած գեներալները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում կարծիք է հայտնել, որ ԱԳՆ-ն աննախադեպ քայլ է արել՝ հրավիրելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին զրույցի և զգուշացնելով՝ չմիջամտել ՀՀ ներքին գործերին։

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ չի բացառվում, որ նրանց հայտնի է դարձել որոշակի նոր տեղեկություն հանդիպման բովանդակությունից և անհրաժեշտություն է առաջացել շատ ավելի կոշտ դիվանագիտական ակնարկ անել Ռուսաստանին։

Նրա խոսքով՝ հատկանաշական էր նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության արդարացման նմանվող հայտարությունը, որում փորձ էր արվում ցույց տալ, թե Քոչարյան-Կոպիրկին հանդիպումն ամենևին չի նշանակում, որ նրան առանձնահատուկ աջակցություն է եղել։

Հակոբ Բադալյանը անդրադարձել է նաև Արցախի ՊԲ-ի պաշտոնանկություններին և ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի պաշտոնանկ արված գեներալների վերանշանակումներին։

Շարունակությունը՝ տեսանյութում։