ՊՆ աշխատակիցն Opel Astra-ով բախվել է շինության պատին՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

.

Հունիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VX 986 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղում՝ Գրիբոյեդովի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները և վթարի հարևանությամբ գործող առևտրի կենտրոնի աշխատակիցները, քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո վարորդին տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով մայոր է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: