Ըմբիշ Վիգեն Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

.

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 0:3 հաշվով պարտվել է ռումինացի մրցակցի և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:

Վարուժան Անտոնյանը (55 կգ) և Արման Խաչիկյանը (65 կգ) պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Արմեն Հարությունյանը (51 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110 կգ) հունիսի 19-ին կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար, իսկ Հոմերոս Առաքելյանը (45 կգ) հնարավորություն է ստացել մասնակցել սփոփիչ գոտեմարտի:

Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաև Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ) և Ռազմիկ Մահլումյանը (92 կգ), որոնք հաջողության չեն հասել: