Գևորգ Ղազարյանը կարիերան կարող է շարունակել Ղազախստանում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

.

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարիերան կարող է շարունակել Ղազախստանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին փոխանցում է  Sports.kz կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հայ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են մի շարք ղազախական ակումբների: Գևորգ Ղազարյանը ավելի վաղ հանդես է եկել ղազախական Կարագանդայի «Շախտյոր»-ում:

Ավարտված մրցաշրջանը Գևորգ Ղազարյանն անցկացրել է պորտուգալական «Շավիշ»-ում, որը դուրս մնաց Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնից: Նա աչքի ընկավ 3 գոլով և 2 գոլային փոխանցմամբ: Մրցաշրջանի ավարտին հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է: