Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Իտալիայի ընտրանուն

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

.

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Իտալիային:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 18-ին՝ Իտալիայում, կայացավ Իտալիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 2:1 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Էնրիկե Կոստա դա Սիլվան և Սարո Գալստյանը:

Թիմը ևս մեկ հանդիպում կանցկացնի հունիսի 19-ին: