«Մարտի 1»-ի գործով տուժողի փաստաբանի բաց նամակը՝ դատավոր Արմեն Դանիելյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 19, 24News

4.thumb

Փաստաբան Զորայր Հարությունյանը բաց նամակով դիմել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։

Փաստաբանը Նամակը հրապարակել է Facebook-ի իր էջում։ 

«Հարգելի պարոն Դանիելյան,

Դեռևս սույն թվականի հունիսի 12-ին պաշտոնապես դիմել եմ Ձեզ (դիմումի էլեկտրոնային տարբերակը ստորև) Բ. Մկրտչյանին Ձեր վարույթում գտնվող վերաքննիչ վարույթի նյութերը տրամադրելու և վերջինիս կողմից վիճարկվող դատական ակտերի բողոքարկման ժամկետը վերականգնելու խնդրանքով, սակայն մինչ օրս որևէ արձագանք չեմ ստացել:

Հարկ եմ համարում նշել, որ կապ եմ հաստատել Ձեր աշխատակազմի հետ և տեղեկացվել, որ դիմումը այն մուտքագրվելուց երկու ժամ անց արդեն Ձեր աշխատակազմում է եղել և այն ուսումնասիրելուց հետո ինձ պետք է պատասխան ներկայացվեր դրա վերաբերյալ: Հետագա բոլոր կատարածս զանգերը մնացել են անպատասխան:

Նկատի ունենալով, որ Ձեր նախագահությամբ վերաքննիչ վարույթը հասել է վերաքննիչ բողոքների հիմքերի ու հիմնավորումների ներկայացման փուլ, անհրաժեշտ եմ համարում նույն դիմումը ներկայացնել հրապարակայնորեն:

Նկատի ունենալով վստահորդիս դատավարական իրավունքների իրացվելիության վերաբերյալ առկա վտանգը, Ձեր դիրքորոշումը ակնկալում եմ ստանալ հնարավորինս սեղմ ժամկետում:

«Մարտի 1»-ի իրադարձություններից տուժող Բաբկեն Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյան», - ասված է բաց նամակում։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս